ԱՄՆ-ը Թուրքիային չի առաջարկել ընդունել Մադուրոյին․ Ֆիդան

ԱՄՆ-ն Մադուրոյի առևանգումից առաջ Թուրքիային չի առաջարկել ընդունել նրան: Այս մասին TRT Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ամերիկացիները Մադուրոյին ասացին. «Դուք կարող ես գնալ ուր ուզում ես»։ Մեզ չեն առաջարկել Մադուրոյին ընդունել Թուրքիայում։ Սակայն Մադուրոն ստացել է այլ երկրներ մեկնելու առաջարկներ, և մենք գիտենք դրանց մասին»,- շել է Ֆիդանը։

Ավելի վաղ The New York Times թերթը հայտնել էր, որ ամերիկյան իշխանությունները դեկտեմբերի 23-ին Մադուրոյին առաջարկել են լքել երկիրը և մեկնել Թուրքիա, սակայն Վենեսուելայի առաջնորդը «զայրացած մերժել է այդ ծրագիրը»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան Վաշինգտոնից նման առաջարկ չի ստացել։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031