Եթե մենք ինչ-որ բան չանենք Գրենլանդիայի հետ, ապա ՌԴ-ն կամ Չինաստանը կգրավեն Գրենլանդիան, իսկ մենք չենք ցանկանում որպես հարևան ունենալ նրանց․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է տիրանալ Գրենլանդիային և դրան կհասնեն այս կամ այն կերպ: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների հարցերին՝ նա հստակեցրել է, որ այժմ ամենայն լրջությամբ չի դիտարկում Գրենլանդիան գնելու ինչ-որ ձևի հնարավորությունը:

«Ես դեռ չեմ խոսում Գրենլանդիան գնելու մասին։ Հնարավոր է՝ ես խոսեմ այդ մասին, բայց հիմա մենք պատրաստվում ենք ինչ-որ բան անել Գրենլանդիայի հետ, ուզեն, թե չուզեն։ Որովհետև, եթե մենք դա չանենք, Ռուսաստանը կամ Չինաստանը կգրավեն Գրենլանդիան, իսկ մենք չենք ցանկանում որպես հարևան ունենալ Ռուսաստանը կամ Չինաստանը:

Ես կցանկանայի գործարքը կնքել, գիտեք, ամենապարզ ձևով։ Բայց եթե մենք չկարողանանք դա անել, ապա կգնանք բարդ ճանապարհով»,-ընդգծել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը։
Նրան խնդրեցին բացատրել, թե ինչու է նա հատկապես բարձրացնում Գրենլանդիայի Միացյալ Նահանգների կազմի մեջ մտնելու հարցը, հաշվի առնելով, որ Վաշինգտոնն արդեն իսկ ունի կղզում և շրջակա ջրերում գործնականում ցանկացած ռազմական գործողություն ձեռնարկելու հնարավորություն։

«Որովհետև, երբ մենք ենք այն տիրապետում ենք, մենք պաշտպանում ենք այն։
Դուք նույն կերպ չեք պաշտպանում այն, ինչ վարձակալում եք։ Դուք պետք է տիրապետեք դրան»,-ասել է Թրամփը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031