Երևանում 15-ամյա տղան «ձախ նախաբազկի պատռված վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

Հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ձախ նախաբազկի պատռված վերք» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն ծնողի ուղեկցությամբ երեխա է տեղափոխվել, հաղորդում է Shamshyan.com–ը։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը, որտեղ պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 15-ամյա Հ․ Թ․-ն է։

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին երեխայի մայրը հայտնել է, որ որդին նշված վնասվածքը ստացել է իրենց տան մոտ սառած գետնի վրա սայթաքելու և կոտրված ապակյա շշերի վրա վայր ընկնելու հետևանքով՝ իր անզգուշության հետևանքով և նրան ոչ ոք չի վնասել։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031