Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայվել hազարավոր ֆրանսիացի զինվորականներ. Մակրոն

Հազարավոր ֆրանսիացի զինվորներ կարող են տեղակայվել Ուկրաինայում հրադադարից հետո՝ խաղաղությունը պահպանելու համար, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ Փարիզում կայացած «Կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովին։

«Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո մենք ցանկանում ենք, նախ, տրամադրել պատկերներ և հսկողության տվյալներ, երկրորդ՝ մենք կմասնակցենք ուկրաինական բանակի վերականգնմանը, և երրորդ՝ մենք ցույց ենք տվել մեր պատրաստակամությունը տեղակայվելու այս բազմազգ ուժերի կազմում։ Սա այն ուժը չէ, որի համար մենք պարտավորվում ենք մասնակցել մարտական ​​գործողություններին։ Սա աջակցության ուժ է խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո», — նշել է Մակրոնը։

Նրա խոսքով՝ Թուրքիան պատրաստ է ստանձնել Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծովային բաղադրիչի պատասխանատվությունը, իսկ Միացյալ Նահանգները կստանձնի հրադադարի պահպանման մոնիթորինգի առաջատար դերը։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031