Քեզ բարենորոգիր, մեղքերի մեջ թաղված ես. Ժաննա Ալեքսանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ամենանողկալին այն է, որ միտումնավոր, մտածված որոշել է հարամել մեր ժողովրդի համար նվիրական այս օրը՝ Սուրբ Ծննդյան, Աստվածհայտնության տոնը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Անունը դրել է բարենորոգում։ Ձեռագիրը նույնն է, հիշում եք, արցախյան պատերազմն ինչպես էր անվանվել՝ հաղթելու ենք, հիմա բարենորոգումն է։ Քեզ բարենորոգիր, մեղքերի մեջ թաղված ես, չնայած անդառնալիության շեմը հատված է։ Քեզպեսներին ասում են՝ անդարձ մեղավոր։ Մեծ համախմբում, ամրություն ու զորություն եմ ցանկանում մեր Եկեղեցուն ու ժողովրդին։ Անօրեն ճանապարհով ու տիրադավների կոմպանիայով ոչնչի հասնել հնարավոր չէ»։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031