1 թոշակառուի թոշակի կրկնակի չափով միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին միայն դեղերի համար է վճարում․ Նաիրի Սարգսյան

Հայաստանում նվազագույն աշխատավարձը 104 հազար դրամ է՝ հարկերը ներառյալ։ 25 տոկոս դրանից նվազեցում ենք կատարում, 80 հազար դրամով մարդն ինչ պիտի անի։ Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

«Նույնիսկ կոմունալ վճարումների համար սա բավարար չէ։ Ավելի խայտառակ վիճակ է թոշակների պարագայում՝ 32 հազար դրամ, 40 հազար դրամ, 42 հազար դրամ։
1 թոշակառուի թոշակի կրկնակի չափով միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին միայն դեղերի համար է վճարում։ Դրանք էլ այն դեղերի մասին է խոսքը, որը որ կենսական անհրաժեշտ են»,-ասել է նա։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031