Մադուրոյին տեղափոխել են Բրուքլինի մեկուսարան

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղափոխվել է Բրուքլինի քննչական մեկուսարան։ Այս մասին հայտնել է CBS հեռուստաալիքը։

Հիշեցնենք, որ Նիկոլաս Մադուրոն ու կինը ԱՄՆ են տեղափոխել Կարակասում ամերիկյան ռազմական գործողությունից հետո։
Զույգին ձերբակալել են գիշերը նախագահական նստավայրի ննջարանում: Նրանց տեղափոխել են ռազմանավ, իսկ հետո ինքնաթիռով տեղափոխել Նյու Յորքի մերձակայքում գտնվող Ստյուարտ օդանավակայան։

Հիշեցնենք, որ ԱՄՆ գլխավոր դատախազ Բոնդին հայտնել էր, որ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ի դեմ թմրամիջոցների և ահաբեկչության դավադրության, կոկաինի ներմուծման, գնդացիրների և ավերիչ սարքերի պահպանման համար:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031