Համացանցում հայտնվել է Ժիրինովսկու մարգարեությունը Վենեսուելայի մասին. «Նա վերցնում է Վենեսուելան, մենք՝ Ուկրաինան»

Վլադիմիր Ժիրինովսկու հերթական մարգարեությունն է հայտնվել համացանցում և այժմ ակտիվորեն քննարկվում է։ Այն վերաբերում է Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակմանը, գրում է «Аргументы и факты»-ն:

Ի՞նչ էր ասում «կանխատեսողը» 2020 թվականի թոք-շոուներից մեկի ժամանակ, և ինչո՞ւ են նրա խոսքերն այսօր տագնապեցնում։

«2024 թվականին կհաղթի Թրամփը, և մենք կարող էինք օգնել նրան։ Կարող էինք օգնել նրան նաև այս աշնանը (հարցազրույցը ձայնագրվել է 2020 թվականին — խմբ.), իրապես միջամտել։ Մենք ոչինչ չենք արել, երբ նրան ընտրում էին 2016-ին, իսկ 2020-ին, եթե նրա գլուխը մի քիչ աշխատեր, նա մեզ կխնդրեր ինչ-որ տեղ ինչ-որ բան անել, և այդ ժամանակ նա կհաղթեր մեր օգնությամբ։

Մենք, ասենք, Ուկրաինայի հարցում կզբաղեցնեինք մեր ճիշտ դիրքորոշումը, իսկ նրան հնարավորություն կտայինք Վենեսուելայի հարցում։ Նա վերցնում է Վենեսուելան, մենք՝ Ուկրաինան»,- «Россия 1» հեռուստաալիքի եթերում ասել է Ժիրինովսկին։

«Ինչո՞ւ» հարցին Ժիրինովսկին պատասխանել է. «Որպեսզի Թրամփին քաշքշենք, կթենք ու քաշքշենք»։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ամերիկյան հատուկ ջոկատայինները գերեվարել են Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, և տեղափոխել Նյու Յորքի բանտ։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031