Հայ առաքելական եկեղեցին, ինչպես յուրաքանչյուր ծառայություն մատուցող ինստիտուտ՝ ժամանակ առ ժամանակ ունի նորոգման կարիք: Ժամանակը պարտադրում է այդ նորոգումը: Հին բարքերով, հին տրամաբանությամբ, կեղծավորությամբ ու իրականությունից կտրվածությամբ ինստիտուտները չեն կարող մատուցել այդ ծառայությունը այն ձևով, ոնց արդի ժամանակը պահանջում է. և այո՜, ես կարծում եմ, որ եկեղեցին ունի որոշակի նորոգման կարիք: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կիսո՞ւմ է արդյոք Նիկոլ Փաշինյանի եկեղեցու՝ չակերտավոր ասված մաքրման աշխատանքներին:
«Վստահ եմ, որ այդ նորոգումը տեղի է ունենալու եկեղեցու ներսից: Կեղծավորության շղարշը պետք է պատռվի, և մենք պետք է վստահ լինենք, որ Աստծուն ու ժողովրդին ծառայություն մատուցող եկեղեցին ազնիվ է»,- եզրափակեց նա:






































