«Ցինիզմը հենց այսպիսին պետք է լինի». Լևոն Զուրաբյանը՝ ՔՊ-ի խնջույքի մասին

ՀԱԿ կողմից վարչապետի թեկնածու հայտարարված Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով սցցոնցերում ՔՊ-ականների կողմից տարծավող տեսանյութին, որտեղ իշխանության ներկայացուցիչներն ինքամոռաց պարում ու թռչկոտում են ռաբիս երգի ներքո, գրում է.

«Հինգ հազար մարդ պառկեցրել են գերեզմաններում, քանդել են Արցախը և Հայոց պետության ամրությունը, մի քանի տասնյակ քաղբանտարկյալ նստեցրել բանտերը, պղծել մեր հավատքը և սրբությունները, սերմանել պառակտություն ու անօրենություն, դադարեցրել Սահմանադրության և օրենքների գործողությունը և հիմա խելագարի պես դոփում են, ըստ էության, մեր զինվորների և արցախցիների շիրիմների վրա` ցուցադրական հրճվանքով:

Ցինիզմը հենց այսպիսին պետք է լինի` ԱՆՍԱՀՄԱՆ, ԱՆՆԱԽԱԴԵՊ: Իսկապես` աննախադեպ»։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031