Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Հանդիպումը Մար-ա-Լագոյի նստավայրում: Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տան կողմից հեռարձակված բանակցություններից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է rbc.ru-ն։
«Մենք հիանալի հանդիպում ունեցանք… Մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ»,ասել է Թրամփը։

Նա հավելել է , որ կողմերը քննարկել են «շատ հարցեր» և 95% առաջընթացի են հասել հակամարտության կարգավորման գործում։
Զելենսկին հայտարարել է բոլոր թեմաների արդյունավետ քննարկման մասին՝ ընդգծելով, որ երկու կողմերը պայմանավորվել են ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների մասին:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031