«PRESTIGE» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ` ԴՈՒԲԱՅՈՒՄ

«Պրեստիժ Մեդիա»-ն շարունակում է կերտել միջազգային խոշոր հաջողությունների իր պատմությունը՝ միավորելով հայկական բիզնես աշխարհի առաջատարներին Երկիր մոլորակի ամենապայծառ կետերում: 
«Պրեստիժ Մեդիա»-ի ճանապարհները վերջին մեկ տարվա ընթացքում տարել են դեպի Վենետիկ, Դուբայ, Փարիզ։ 

Նոյեմբերի 22-ին, արդեն երկրորդ անգամ Արաբական Միացյալ Էմիրությունների արևաշող Դուբայ քաղաքի ամենաշքեղ Raffles The Palm հյուրանոցի Grans Salon Maximilian սրահում, «Պրեստիժ Մեդիա»-ն կազմակերպել էր տարեվերջյան «PRESTIGE» միջազգային մրցանակաբաշխությունը։ 

Հայաստանի և Սփյուռքի ամենահեղինակավոր գործարարները, բժիշկները, մշակույթի ու արվեստի ոլորտի վառ ներկայացուցիչները համախմբվել էին՝ մեկտեղելու հայ մտքի հզոր ներուժը: Այս բացառիկ միջոցառումը գնահատանքի և մեծարման երեկո էր այն անհատներին և կազմակերպություններին, ովքեր իրենց գործունեությամբ ու նվիրումով կառուցում են մեր երկրի ապագան՝ իրենց ոլորտներում դառնալով իսկական էտալոններ։

 Միջոցառումը սկսվեց ԱՄԷ և Քաթարի Հայոց Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տէր Մեսրոպ Եպս․ Սարգիսեանի ողջույնի խոսքով և օրհնության կարգով։

Սեդա Գասպարյանը ԱՄԷ և Քաթայի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տէր Մեսրոպ Եպս. Սարգիսյանին հանձնեց շնորհակալագիր՝ Համայնքի ծառայության, հոգևոր առաջնորդության և հայկական արժեքների պահպանման ու տարածման գործում ունեցած բացառիկ ներդրման համար։

«PRESTIGE» միջազգային մրցանակաբաշխության մասնակիցներին ողջունեց  ԱՄԷ ՀՀ հյուպատոս՝ Սաթենիկ Զիրեկյանցը.

Բարի երեկո, Սրբազան հայր, պատվավոր գործընկերներ, հարգարժան ներկաներ, սիրելի հյուրեր.
Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ Դուբայի այս լուսավոր և գեղեցիկ սրահում՝ «PRESTIGE» միջազգային համահայկական մրցանակաբաշխության 2025 թվականի հանդիսավոր միջոցառման առիթով։ Այս քաղաքը դարձել է կարևոր հարթակ համահայկական հանդիպումների, նոր գաղափարների և ամուր գործընկերությունների համար։

Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանի համար վստահելի գործընկեր և բարեկամ է։ Նրանց հետ ձևավորված հարաբերությունները ամրապնդում են մեր համագործակցությունը և կապում Հայաստանը ամբողջ Ծոցի տարածաշրջանի հետ։

Այս բարեկամական կամրջի ամրապնդմանը կարևոր ներդրում ունի ԱՄԷ-ում բնակվող հայկական համայնքը։ Նրանց նվիրվածությունը, նախաձեռնությունները և եկեղեցիները վկայում են, որ մեր համայնքը ոչ միայն պահպանում է իր ինքնությունը, այլև ամրապնդում Հայաստան–ԱՄԷ բարեկամությունը։

«PRESTIGE» մրցանակաբաշխությունը հիշեցնում է մեզ, որ հայ ժողովուրդն իր լավագույն ներկայացուցիչներին ունի աշխարհի բոլոր անկյուններում՝ Հայաստանում, Սփյուռքում և ԱՄԷ-ում։ Ձեր նվաճումները՝ արվեստում, առողջապահության մեջ, բիզնեսում և այլ ոլորտներում, բարձրացնում են Հայաստանի հեղինակությունը և ներկայացնում մեր ժողովրդի լավագույն ներուժը։

Այս միջոցառումը ոչ միայն գնահատում է անհատների հաջողությունները, այլև միավորում է մեզ՝ ստեղծելու նոր հնարավորություններ համագործակցության համար։ Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը կշարունակեն ամրացնել Հայաստան–ԱՄԷ կապերը և բարձրացնել մեր երկրի միջազգային վարկանիշը։

Շնորհակալություն եմ հայտնում միջոցառման կազմակերպիչներին՝ «Պրեստիժ Մեդիա» թիմին և հատկապես տիկին Սեդա Գասպարյանին, որի նվիրվածությունը այս մրցանակաբաշխությունը դարձնում է միավորող հարթակ աշխարհի հայերի համար։

Շնորհակալ եմ ուշադրության համար և մաղթում ջերմ ու հիշարժան երեկո»։

Սեդա Գասպարյանը ԱՄԷ ՀՀ հյուպատոս Սաթենիկ Զիրեկյանցին հանձնեց առաջին մրցանակը․
 
ՍԱԹԵՆԻԿ ԶԻՐԵԿՅԱՆՑ
Դուբայում ՀՀ հյուպատոս

Հայ-էմիրաթական գործարար կապերի զարգացման, երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդման, համայնքային ակտիվ գործունեության համար «ՏԱՐՎԱ ԷՏԱԼՈՆ 2025» անվանակարգի մրցանակակիր։

ՆՎԵՐ ՄԽԻԹԱՐՅԱՆ

«Emerald Palace Group»-ի հիմնադիր նախագահ, գործարար, բարերար

«ԱԶԳԱՅԻՆ ԲԱՐԵՐԱՐ» անվանական ոսկե հուշամեդալի

«Emerald Palace Group»-ի հիմնադիր մախագահ Նվեր Մխիթարյանի անունը հայտնի է ոչ միայն Արաբական Միացյալ Էմիրություններում, այլև բազմաթիվ միջազգային բիզնես հարթակներում։ Գործարարությունը նրա համար առիթ է ծառայելու իր բուն առաքելությանը՝ կանգնելու իր ժողովրդի կողքին, ստեղծելու արժեհամակարգ, համախմբելու մարդկանց Հայրենիքի սերը գործով արտահայտելու գաղափարի շուրջ։ Նվեր Մխիթարյան բարերարի անունը գրված է այն ոսկե մատյանում, որտեղ ազգային արժեքների, հավատքի կոթողների, մշակույթի նմուշների ստեղծման ու պահպանման պատմություններն են։ Այնտեղ է նաև Մայր Տաճարի վերականգնման պատմությունը, որտեղ իր մեծ դերակատարումն է ունեցել Նվեր Մխիթարյան քրիստոնյան, հայը, հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր զավակը։ Գործարար մեծ համբավ վայելող հայ բարերարի հարուստ կենսագրության լուսապսակն այս Զմրուխտե պալատն է, որը մարդկության քաղաքակրթության նորագույն հրաշալիքներից է և որը հավերժ պատմելու է իր մեջ ապրող հայկական հետքի մասին։

ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավար


 
Համայնքի բնակավայրերի համաչափ զարգացման գործում, սոցիալ-տնտեսական առաջընթացում ունեցած ծանրակշիռ ավանդի, համայնքային ակտիվ  գործունեության և արդյունավետ կառավարման համար «ՏԱՐՎԱ ԷՏԱԼՈՆ 2025» անվանակարգի մրցանակակիր։
 
ԼԻԼԻ ՊՈՂՈՍՅԱՆ
«Լիլիթ Հոում» ՍՊԸ հիմնադիր


 
Նորարարական մտածողությամբ, պրոֆեսիոնալ և միջազգային հեղինակություն ունեցող տարվա կին գործարար, «ՏԱՐՎԱ ԷՏԱԼՈՆ» անվանակարգի մրցանակակիր:
 
«ԿԱՊԻՏԱԼ ԲԻԼԴ» կառուցապատող ընկերություն
Հիմնադիր Վահան Ավագյան


 
Ճարտարապետական ուրույն ոճ, որակյալ աշխատանք, բարձր վստահություն ունեցող տարվա առաջատար կառուցապատող ընկերություն, «ՏԱՐՎԱ ԷՏԱԼՈՆ 2025» անվանակարգի մրցանակակիր
 
«Փ. ԱԲԱՋՅԱՆ» ՍՊԸ փորձարկման լաբորատորիա և սերտիֆիկացման մարմին 

Հիմնադիր տնօրեն՝ Փերուզ Աբաջյան


 
Շինարարության ոլորտում շինարարական նյութերի և արտադրատեսակների լաբորատոր փորձարկումների և սերտեֆիկացման բնագավառում բարձրագույն որակի և հուսալիության ապահովման համար տարվա լավագույն ընկերություն, «ՏԱՐՎԱ ԷՏԱԼՈՆ 2025» անվանակարգի մրցանակակիր
 
«Տիգրան Մեծ» բնակելի համալիր

«Տիգրան Մեծ Գրուպ»-ի հիմնադիր Տիգրան Նազարյան 


 
Անվտանգ, բարձրորակ, հարմարավետ և մարդակենտրոն միջավայր ստեղծելու համար «ՏԱՐՎԱ ԷՏԱԼՈՆ 2025» անվանակարգի մրցանակակիր։
 
ԳՈՒԼԻԶԱՐ ՋՈՆՅԱՆ 

Միջազգային բիզնեսի կանանց խմբի նախագահ


 
Միջազգային բիզնես գործունեության մեջ ունեցած բացառիկ նվաճումների, կանանց առաջնորդելու և համաշխարհային մակարդակում ունեցած նշանակալի ներդրման համար «ՏԱՐՎԱ ԷՏԱԼՈՆ 2025» անվանակարգի մրցանակակիր։
 
ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ 
«Գոհարիկ» ՍՊԸ հիմնադիր

Հայաստանի շինարարության ոլորտում ունեցած բացառիկ վաստակի, անձնվեր գործունեության և երկրի շենացման ու հզորացման գործում ունեցած մեծ ներդրման համար «ՏԱՐՎԱ ԷՏԱԼՈՆ 2025» անվանակարգի մրցանակակիր։
  
TARYAN GROUP 

Հիմնադիր տնօրեն Արթուր Մխիթարյան
 
Ժամանակակից շքեղ ճարտարապետության մեջ ունեցած ակնառու ներդրման, փոխակերպող հայեցակարգերի, խորհրդանշական զարգացումների և քաղաքային կյանքի նոր ուղղություններ սահմանելու գործում ունեցած առաջատար դիրքի համար «ՏԱՐՎԱ ԷՏԱԼՈՆ 2025» անվանակարգի մրցանակակիր։
 
VINEYARD RESTAURANT, ՀՀ Արագածոտնի մարզ, ք․ Աշտարակ
Հիմնադիր Սարգիս Ատոմյան


 
Անկրկնելի դիզայնի, ջերմ հյուրընկալության, էսթետիկ խոհանոցի և բարձրակարգ սպասարկման համար՝ լավագույն մարզային ռեստորան, «ՏԱՐՎԱ ԷՏԱԼՈՆ 2025» անվանակարգի մրցանակակիր։
 
 «ԱՍԱՏՐՅԱՆ’Ս» ՌԵՍՏՈՐԱՆ ԱՄՆ

Տնօրեն Լուսինե Եղիազարյան


 
ԱՄՆ-ում հայկական հյուրընկալության, ազգային խոհանոցի և մշակութային արժեքների պահպանման ու փոխանցման, բարձրակարգ սպասարկման համար «ՏԱՐՎԱ ԷՏԱԼՈՆ 2025» անվանակարգի մրցանակակիր

ՏԱԹԵՎ ԱՎԵՏԻՍՅԱՆ
«Փարթներս Բիզնես-ակումբ»-ի հիմնադիր


 
Բիզնես միջավայրում միասնականության, վստահելի գործընկերության մշակույթի ձևավորման, ներշնչող առաջնորդության, և «Փարթներս բիզնես ակումբի» ստեղծման ու զարգացման գործում ունեցած բացառիկ ներդրման համար «ՏԱՐՎԱ ԷՏԱԼՈՆ 2025» անվանակարգի մրցանակակիր։
 
 YEREVAN LINE COMPANY 

Համահիմնադիրներ Վաչե Նիկողոսյան, Զավեն Ավագյան

Մետաղական կոնստրուկցիաների հիմքով, նորարարական տեխնոլոգիաներով հուսալի, ամուր, անվտանգ կառուցապատմամբ նոր ստանդարտներ առաջարկող տարվա առաջատար ընկերություն, «ՏԱՐՎԱ ԷՏԱԼՈՆ 2025» անվանակարգի մրցանակակիր։

ԱՆՈՒՇ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ


 
Մասնագիտական բացառիկ նվիրումի, կանանց և զույգերի վերարտադրողական առողջության գործում ունեցած կարևոր ներդրման և հարյուրավոր ընտանիքների երջանկության բերկրանք պարգևելու համար տարվա լավագույն գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ, «ՏԱՐՎԱ ԷՏԱԼՈՆ 2025» անվանակարգի մրցանակակիր։
 
ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
«Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ, ինտերվենցիոն սրտաբան


 
Առողջապահության ոլորտում նորարարությունների ներդրման, մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմի, հիվանդների առողջության պահպանման գործում ունեցած նշանակալի ավանդի, անմնացորդ նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար տարվա լավագույն և առաջատար ինտերվենցիոն սրտաբան, «ՏԱՐՎԱ ԷՏԱԼՈՆ 2025» անվանակարգի մրցանակակիր
 
ՎԱՀԵ ԿԻԼԼԻԿԻԱՆ 

Մազերի ոճաբան Դուբայ


 
Վարսահարդարման բացառիկ հմտություններով, գեղարվեստական ​​յուրահատուկ ոճով, պրոֆեսիոնալ և նորաձև, մեծ վստահություն ունեցող տարվա լավագույն մազերի-ոճաբան, «ՏԱՐՎԱ ԷՏԱԼՈՆ 2025» անվանակարգի մրցանակակիր։
 
ՍՅՈՒԶԱՆՆԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Proreca ընկերության հիմնադիր տնօրեն


 
2025 թվականին կազմակերպված ProFood Armenia Expo ցուցահանդեսի շրջանակներում հայկական արտադրանքը և HoReCa ոլորտը միջազգային մակարդակով ներկայացնելու, նոր բիզնես կապեր ստեղծելու և ոլորտում նորարարական լուծումներ ներդնելու համար «ՏԱՐՎԱ ԷՏԱԼՈՆ 2025» անվանակարգի մրցանակակիր։
 
ՄԱՐԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ 

«Ձեր լիազորված ներկայացուցիչը» ընկերության հիմնադիր ԱՄՆ

Լոս Անջելեսի հայ համայնքի և Միացյալ Նահանգների լայն հանրությանը բացառիկ աջակցության, հուսալի և նվիրված պաշտպանություն ցուցաբերելու, պրոֆեսիոնալ, ազնիվ և վստահելի առաջնորդության համար «ՏԱՐՎԱ ԷՏԱԼՈՆ 2025» անվանակարգի մրցանակակիր

 TripGrip Travel

Գործադիր տնօրեն Գևորգ Գևորգյան

Ճանապարհորդական մշակույթը նոր մակարդակի բարձրացնելու, ԱՄԷ-ում բարձրակարգ համալիր տուրիստական ծառայություններ մատուցող, մեծ վստահություն ունեցող տուրիստական ընկերություն, «ՏԱՐՎԱ ԷՏԱԼՈՆ 2025» անվանակարգի մրցանակակիր։

ՆԱՐԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

գրող, մանկավարժ, մանկագիր, լեզվաբան, Հայաստանի և Ռուսաստանի գրողների միության, Գրողների միջազգային միության անդամ

Հայ գրականության, մշակույթի և կրթության ոլորտներում ունեցած բացառիկ ավանդի, 16 գիրք հեղինակելու, երեխաների անձնային և մտավոր զարգացմանը նպաստելու, ինչպես նաև միջազգային գրական կյանքում հայ մշակույթը ներկայացնելու համար Նարինե Ավագյանը պարգևատրվեց «ՏԱՐՎԱ ԷՏԱԼՈՆ 2025» պատվավոր մրցանակով։

Միջոցառումից հետո մատուցվեց գալա ընթրիք։ Երեկոն իր գեղեցիկ կատարումներով անմոռանալի դարձրեց սիրված քանոնահարուհի, տաղանդավոր երաժիշտ Բելլա Պապիկյանը։

«ՏԱՐՎԱ ԷՏԱԼՈՆ 2025» մրցանակաբաշխություն՝ երբ անհատական նվաճումները դառնում են ազգային հաղթանակի բանալի:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031