Վստահ եմ, որ հայ ժողովուրդը կպաշտպանի իր ավագ հարազատ զավակին՝ ի դեմս եկեղեցու և հետո կկարողանա հետ բերել առևանգվшծ զավակին՝ ի դեմս պետությանը․ Արմեն Աշոտյան

Ժողովուրդն ունի երկու հալալ զավակ՝ պետություն և եկեղեցի։ Սակայն պետությանն առևանգել են։ Առևանգել են դրսից՝ ներսի դավաճանների ձեռամբ։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Այսօրվա պետությունը ժողովրդին չի պատկանում։ Այսօրվա իշխանությունը ժողովրդին չի պատկանում։
Եվ պատահական չէ, որ այսօր ժողովուրդը ոտքի է կանգնել իր մյուս զավակին՝ եկեղեցուն, պաշտպանելու համար։
Վստահ եմ, որ հայ ժողովուրդը կպաշտպանի իր ավագ հարազատ զավակին՝ ի դեմս եկեղեցու և հետո կկարողանա հետ բերել առևանգված զավակին՝ ի դեմս պետությանը»,- գրել է նա

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031