Ամասիայի տարածաշրջանում բուք է. ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։

Կոտայքի մարզում, Վարդենյաց լեռնանցքում, Աշոցքի, Ապարանի, Ամասիայի, Եղեգնաձորի և Ջերմուկի տարածաշրջաններում, Նոյեմբերյան, Գյումրի, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր, Վանաձոր, Գորիս, Քաջարան և Մեղրի քաղաքներում տեղում է ձյուն:

Ամասիայի տարածաշրջանում բուք է։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031