Էջմիածնում բախվել են Երևանից դի տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու օտարերկրացու Chevrolet Volt-ը

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02։50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Բաղրամյան 26 հասցեի դիմաց բախվել են օտարերկրացի 20-ամյա Կամո Հ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 52-ամյա Արտուր Թ․-ի վարած «Էջմիածին» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված դիատարը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Խդր Մահմուդյանը ու Գոհար Ոսկանյանը։

Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով շտապօգնությունը Երևանից մահացածի մարմինը տեղափոխում էր Էջմիածնի դիահերձարան, իսկ վթարից հետո մեկ այլ դիատար է մոտեցել, որով էլ դին տեղափոխել են

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031