Թրամփը հայտարարել է, որ Զելենսկու առաջարկներն առանց իր համաձայնության նշանակություն չունեն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով Վլադիմիր Զելենսկու առաջարկները նշանակություն չունեն առանց իր հավանության: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Նա ոչինչ չունի, քանի դեռ ես դրան հավանություն չեմ տվել։ Այնպես որ, տեսնենք, թե ինչ ունի նա»,-ասել է նա Politico պարբերականին։
Այնուամենայնիվ, ամերիկացի առաջնորդը վստահություն է հայտնել, որ այս հանգստյան օրերին կարող է արդյունավետ հանդիպում տեղի ունենալ՝ չհստակեցնելով, սակայն, դրա տեղի և ժամանակի մանրամասները:
Նա հավելել է, որ շուտով նախատեսում է խոսել նաև Վլադիմիր Պուտինի հետ:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031