2023-2025թթ․ ընթացքում ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում պետությանը վերադարձված 41 գույք ամրացվել է տարբեր պետական մարմինների

Պետական գույքի կառավարման կոմիտեից հայտնում են, որ 2023-2025թթ․ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում տարբեր պետական մարմինների է փոխանցվել 39 միավոր անշարժ գույք և 2 տրանսպորտային միջոց, մասնավորապես՝

27 անշարժ գույք ամրացվել են կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել այլ պետական մարմինների,
5-ն օտարվել են կամ տրամադրվել վարձակալությամբ,
9-ը գտնվում են օտարման կամ վարձակալությամբ տրամադրման գործընթացի տարբեր փուլերում։
Եվս 2 անշարժ գույքի վերաբերյալ շրջանառվում են ՀՀ կառավարության որոշման նախագծեր։

Օտարման կամ վարձակալության ենթակա գույքին կարելի է ծանոթանալ Կոմիտեի պաշտոնական կայքում՝ stateproperty.am-ում և պետական գույքի էլեկտրոնային աճուրդի համակարգում՝ e-auctions.am-ում։

Պետական գույքի կառավարման կոմիտեն շարունակում է իրականացնել ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքի արդյունավետ տնօրինում։

Պետությանը վերադարձված գույքի ցանկին կարող եք ծանոթանալ հղումով։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031