Ուժեղացված ծառայության ժամանակ ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել

Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները, Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները և Ոստիկանության գվարդիայի ծառայողները համատեղ ուժեղացված ծառայության շրջանակում դեկտեմբերի 23-ին՝ ժամը 21.40-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, Շենգավիթի բաժին են տեղափոխել 39-ամյա վարորդին և օտարերկրյա քաղաքացի երեք ուղևորներին: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Անձնական խուզարկությամբ 34-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել է 41,35 գրամ կանաչ գույնի մանրացրած խոնավ զանգվածով փաթեթ, իսկ 27-ամյա ուղևորի մոտ՝ ընդհանուր 16,83 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 2 փաթեթ:

Երևանի բնակիչ վարորդը և օտարերկրացի ուղևորները ներկայացվել են նախաքննական մարմին:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031