Ոչ բոլոր քաղաքացիները 2026–ին անկանխիկ առևտրի դեպքում 2% հետվճար կստանան. Ի՞նչ պայման է դրել պետությունը

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 25–ի նիստում հաստատեց «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի կողմից գործարկվող ԱՐՔԱ վճարային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից կատարված անկանխիկ եղանակով վճարումներից հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը։

Այն ենթադրում է, որ քաղաքացիներն անկանխիկ առևտուր անելու դեպքում 2 տոկոս հետվճար կարող են ստանալ։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ սա վերաբերվում է միայն ԱՐՔԱ համակարգում ներառված քարտերին։ Սա նշանակում է, որ քաղաքացիների մի ստվար մասը հետվճար ստանալու հնարավորությունից զրկված կլինի։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս հետվճար տրամադրելու միջոցառումը առաջարկում է քաղաքացիներին անկանխիկ գործառնություններից ստանալ հետվերադարձ:

Ֆիզիկական անձանց տրամադրվող հետվճարները հաշվարկվում և վճարվում են 2026 թվականի փետրվար ամսվանից սկսած մինչև 2027 թվականի հունվար ամիսը՝ ներառյալ, նախորդ ամսվա անկանխիկ գործառնությունների ծավալներից ելնելով:

Նախատեսված է, որ անկանխիկ գործարքի գումարի հետվճարի չափը կազմում է 2%, որը ձևավորվում է միջոցառման մասնակից գործընկեր «Արմենիան Քարդ» ՓԲԸ հատկացումներից՝ 1% և պետության կողմից 1% համամասնությամբ:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031