Թալին-Դաշտադեմ ճանապարհին ավտոմեքենա է այրվել

Դեկտեմբերի 24-ին՝ ժամը 04։16-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում։

ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհի 1-ին կմ-ին այրվում է «Opel» մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։33-ին, մարվել՝ 05։05-ին։ Այրվել է ավտոմեքենան։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031