2025 թվականը դժվար տարի էր բոլորիս համար, բայց մի անհանգստացեք, հաջորդ տարին ավելի վատ է լինելու․ Մելոնի

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին կոչ է արել գրասենյակի աշխատակիցներին լավ հանգստանալ Սուրբծննդյան տոների ժամանակ, քանի որ նրանց «դա պետք կգա»՝ դժվարին աշխատանքային տարվա նախաշեմին: Նրան մեջբերում Է ANSA գործակալությունը, փոխանցում է rbc.ru-ն։

«Մենք ընտանիք ենք, մենք պայքարում ենք ամբողջ տարին։ Անցած տարին դժվար էր բոլորիս համար, բայց մի անհանգստացեք, հաջորդ տարին ավելի վատ է լինելու: Ուստի խորհուրդ եմ տալիս այս տոների ժամանակ ճիշտ հանգստանալ»,-ասել է Մելոնին։
Նա նաև ասաել է, որ սիրում է իր աշխատակիցներին և կոչ է արել նրանց պատրաստ լինել «շարունակել դիմակայել մարտահրավերներին»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031