Ի՞նչ ա նշանակում՝ «մի ձև գտե՛ք, խանութը փակե՛ք». Դուխ չգտա՞ք Փաշինյանին բացատրել խնդրի էությունը. ավագանու անդամ

Չեմ ուզում անդրադառնալ քաղաքական խոտանների խոսքերին, որոնք ոնց որ օդում փոչիկներ լինեն. ես ավելի կարևոր, ուրքերի հետ կապված հայտարարություն և առաջարկ ունեմ անելու։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23–ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Հանրային ձայն» խմբակցության անդամ վահան Ավագյանը։

Նա անդրադարձավ կառավարության վերջին նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ով հանձնարարեց փակել այն խանութը, որտեղ ասել էին, որ եթե անկանխիկ եք անում առևտուրը, ապա գինն այլ է լինելու։

«Չգիտեմ խանութը ումն է, ով է տերը, բայց խոսքս ուզում եմ ուղղել ոչ թե վարչապետին, այլ այդ դուխով տղերքին՝ Կենտրոնական բանկի կառավարիչին, էկոնոմիկայի նախարարին, ՊԵԿ նախագահին և ֆինանսների նախարարին. «Տղերք, դուք այդ գերազանցիկի սինդրոմը ե՞րբ եք հաղթահարելու: Ձեր վերադասին հաճոյանալու համար վնաս եք տալիս սովորական խանութներին։ Դժվա՞ր էր բացատրել, որ խանութը ոչ թե պետությանն է խաբել, այլ ընդամենը գոյություն ունի տարբերություն կանխիկ վճարելու և քարտով վճարելու դեպքում։ Այդ տարբերությունը, որ ասել են, դա ընդամենը բանկային կոմիսիայի մասին էր, որը մինչև 2.5% է։ Մեջներդ դուխ գտեք ու ծառայեք ժողովրդին, ոչ թե ծառայեք ձեր էգոներին կամ ձեր վերադասին»,–ասաց նա։

Վահան Ավագյանը նաև այլ առաջարկ արեց. «Մենք ունենք մի քանի սուպերմարկետներ, որոնք սպասարկում են մի քանի ընտանիքների և գնալով մեծանում են։ Տեսեք, Աննա Հակոբյանը ասում է՝ բոյկոտեք «88» սուպերմարկետին։ Ասեմ, նաև «Ծիրանն» է նույն մարդունը, բոյկոտելուց բոյկոտեք, բայց ես միշտ դեմ եմ եղել բոյկոտելուն, ավելի շատ կոնստրուկտիվ առաջարկ եմ ուզում անել։ Եկեք սահմանենք, որ որոշակի ժամեր կամ կիրակի օրը ասենք ժամը երեկոյան 10–ից հետոսուպերմարկետները չաշխատեն, խթանենք մեր փոքր տնտեսվարողներին, դրանով զարգացնենք փոքր բիզնեսը, ոչ թե ասենք՝ մի ձև գտեք, գնացեք փակեք։ Այդ «մի ձևը» լսել էինք «մեր ձևով», ախր դուք այդ «մեր ձևովը» ասում եք՝ քրեածին արտահայտություն է, բայց դուք ասում եք՝ «մի ձև գտեք, այդ խանութը փակեք»։ Ոււրեմն խնդրում և պահանջում եմ ժողովրդավար եղեք, ոնց ասել եք, և հետևեք ձեր սկզբունքներին»։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031