Այս որոշմամբ մենք տարբերակում ենք դնում, խստացնում ենք արտոնությունների տրման չափանիշները այն կառուցապատողների նկատմամբ, որոնք խախտել են մեր ավագանու կողմից ընդունված կահավորման կանոնները, մասնավորապես հատուկ ցանցերի տեղադրման կանոնները և բարելավում ենք այն կառուցապատողների նկատմամբ, որոնք ցանցերը և կահավորումը պատշաճ կերպով իրականացրել են։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 23–ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այս տարի ոնց որ գրեթե չունենք, կամ 1-2 հոգի են, որոնք պատշաճ կերպով իրականացրել են կահավորումը, իրենք ժամկետի երկարաձգման այլ արտոնություն կստանան, ավելի արտոնյալ պայմաններ, բոլոր մնացածը՝ ոչ։ Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում էլ ավելի ու ավելի կխստացվեն պայմանները և այս քայլերը էականորեն կազդեն նաև քաղաքում կահավորման վրա»,–ասաց նա։






































