Պատահական այցելել են դպրոցներ և ստուգել՝ երեխաների մոտ բջջայիններ կան, թե ոչ. «ակնկալելի սցենարը կատարված է»

Բջջային հեռախոսների սահմանափակումը դպրոցներում վստահորեն դրական է ազդելու կրթական պրոցեսի վրա: Կարելի է որոշ ժամանակ անց հետազոտոթյուն իրականացնել՝ համեմատական տանելու համար նախկինի հետ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության խորհրդակցության ժամանակ, ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Հանրակրթության վարչությանը տրվել էր հանձնարարական Տիգրան Ավինյանի կողմից՝ Երևանի հանրակրթական դպրոցներում արգելել դասաժամերի ընթացքում բջջային հեռախոսների օգտագործումը:

Ըստ հանրակրթության վարչության աշխատակցի՝ բոլոր դպրոցների կառավարման խորհուրդների կողմից համապատասխան կարգավորումը ընդունվել է. «Նախորդ շաբաթ 6 դպրոցներ պատահական այցեր կատարելու արդյունքում պարզ է դարձել, որ ակնկալելի սցենարը կատարված է»:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031