Այսօր Հայաստանի և ամբողջ աշխարհի էներգետիկների առջև կանգնած են նոր գլոբալ մարտահրավերներ. ՀԾԿՀ նախագահ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը շնորհավորական ուղրձ է հղել Էներգետիկի օրվա առթիվ։

Շնորհավորանքում ասվում է.. «Հարգելի էներգետիկներ,

Շնորհավորում եմ Ձեզ Էներգետիկի օրվա կապակցությամբ։

Էներգետիկան Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման առանցքային հիմնասյուներից մեկն է։ Էլեկտրաէներգետիկական համակարգի արդյունավետ և կայուն գործունեությամբ է պայմանավորված տնտեսության կարևորագույն ճյուղերի անխափան աշխատանքը, քաղաքացիների կյանքի որակը, ինչպես նաև բնակչության համար լույսի և ջերմության ապահովումը։

Այսօր Հայաստանի և ամբողջ աշխարհի էներգետիկների առջև կանգնած են նոր գլոբալ մարտահրավերներ, որոնց արդյունավետ հաղթահարման պատասխանատվությունը մերն է` գալիք սերունդների համար։

Ոլորտի մասնագետներն իրենց գործունեությունն իրականացնում են շուրջօրյա ռեժիմով՝ հաճախ բարդ և պատասխանատու պայմաններում։ Ամենաբարձր գնահատանքի է արժանի նրանց մեծ պատասխանատվությունն ու մասնագիտական նվիրվածությունը, որոնց շնորհիվ ապահովվում է էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքների անխափան և կայուն գործունեությունը։

Կրկին շնորհավորելով՝ մաղթում եմ անսպառ էներգիա, նոր ձեռքբերումներ, առողջություն և երջանկություն Ձեզ և Ձեր ընտանիքներին։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031