Խոշոր հրդեհ Եղեգնաձորում

Դեկտեմբերի 20-ին, ժամը 12։07-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Կամոյի փողոցում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան (մոտ 120 քմ) և ավտոտնակի (մոտ 20 քմ) տանիքներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։19-ին, մարվել՝ 13։57-ին: Մասմաբ այրվել են տան և ավտոտնակի տանիքների կառուցատարրերը (մոտ 80 քմ և 20 քմ), խոհանոցի առաստաղը (մոտ 15 քմ) և ավտոտնակի տանիքում կուտակած կենցաղային իրեր։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031