Ինձ համար այժմ դժվար է դիտել «Ռեալի» խաղերը․ թիմի նախկին հարձակվող

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Խոսելուն պատմել է, թե արդյոք շարունակում է հետևել թիմի հանդիպումներին: Իսպանացին «արքայական» ակումբի շարքերը լքեց 2024 թվականի ամռանը՝ տեղափոխվելով կատարական «Ալ-Ղարաֆա», որտեղ հանդես է գալիս մինչ օրս:

«Դիտո՞ւմ եմ արդյոք «Ռեալի» խաղերը: Այո՛, միշտ, թեև ինձ համար դա շատ դժվար է, քանի որ խաղերն ավարտվում են տեղական ժամանակով գիշերը ժամը 01։00-ին: Ինձ դուր է գալիս հետևել թիմին, քննարկել հանդիպումները: Ես շարունակում եմ շփվել խաղացողների և ակումբի աշխատակիցների հետ: Երբեմն ինձ թվում է, որ ես շարունակում եմ մնալ «Ռեալի» մի մասնիկը»,-Diario AS-ի հետ զրույցում նշել է հարձակվողը:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031