«Ակնկալում ենք՝ ամեն ինչ կլուծվի միասնականությամբ». Տեր Եսային՝ Արցախի թեմի առաջնորդին փոխելու խնդրանքի մասին

Վեհափառը արցախցիներից նամակ չի ստացել, Վեհափառը տեղյակ է այդ ամենին ընդհանուր, լրատվամիջոցներից, հրապարակումներից, որովհետև դա բաց նամակ էր։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով նրան, որ արցախցիները Վեհափառ Հայրապետին նամակ խնդրագիր էին ուղարկել, որ նա ընդառաջ գնա իրենց կոչին և Արցախի թեմի առաջնորդին փոխի։

«Տեսեք, նման դեպքերում հոգևորականների, սրբազանների պարագայում, նրանց նկատմամբ կիրառվող պատիժների կամ պաշտոններից հեռացման առումով, ընթացքում, եթե նման որևէ որոշում լինի, մենք պատշաճորեն դա կծանուցենք։ Բայց այս պահին այս ամեն ինչը գործընթաց է, որի մեջ բոլորս ակնկալում ենք, որ ամեն ինչ կլուծվի միասնականությամբ, եկեղեցու ներքին խաղաղությունը և միասնականությունը պահպանելով։ Աղոթենք, որ Աստված մեզ առաջնորդի և մեզ իմաստություն պարգևի»,–ասաց նա։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031