Մինչև տարեվերջ նախատեսվում է ապամոնտաժել Սևանա լճի ափամերձ տարածքներում տարբեր անձանց պատկանող 10 կառույց

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունել է Ժողովրդավարության և անվտանգության դպրոցի ունկնդիրներին:

Գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Դպրոցի ունկնդիրներին՝ հանդիպումը նախաձեռնելու համար և հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկման ընթացքում անդրադարձել է պետական շահերի պաշտպանության և ապօրինի գույքի վերադարձի ուղղությամբ դատախազության կողմից իրականացվող աշխատանքներին, դրանց արդյունքներին, դատախազական ներգործության արդյունքում պետությանը վերադարձված գույքերին, բարեվարքությանն ու կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությանը:

Հանրապետության գլխավոր դատախազը, ներկայացնելով Սևանա լճի ափամերձ տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու ուղղությամբ դատախազության աշխատանքները, ընդգծել է, որ 2025 թվականի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից հասցեագրվել է 5 միջնորդագիր: Միջնորդագրերից բացի՝ կատարված ուսումնասիրության արդյունքում հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031