Ո՞ւր էին ձեր 14 հազար աջակիցները. այս ֆեյքը մինչև ընտրություններ ավելի է մեծանալու. Չախոյան.

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ այն վերնագրելով «Սամոյի ֆեյքը»:

Չախոյանը նշել է, որ ընդդիմությունը 2 օր ժամանակ է ունեցել «պատրաստվելու, աջակիցներ հավաքելու» համար և նման «պատրաստված ձևով», 3 ուժով միասին Մայր Աթոռում կարողացել են հազիվ 2200 հոգու մասնակցություն ապահովել, այնինչ մշտապես խոսում են աջակիցների մեծ բանակի մասին՝ այդ թիվը հասցնելով 14 հազարի:

Ըստ Չախոյանի՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ այս ֆեյք թվերն ավելի են ուռճացվելու:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031