Ուկրաինայում խաղաղության պատրաստակամություն չենք տեսնում. Պուտին

Ուկրաինայում խաղաղության պատրաստակամություն չենք տեսնում, հայտարարել է ՌԴ նախագահը «Տարվա ամփոփում Վլադիմիր Պուտինի հետ» միջոցառման ժամանակ:
«Հիշեցնեմ ինչից է սկսվել այս ամենը՝ 2014 թվականին Ուկրաինայում պետական հեղաշրջումից: Հիմա էլ նրանք հրաժարվում են այս հակամարտության դադարեցնելուց:

Այնուամենայնիվ, մենք տեսնում և լոսում ենք, որ կան ինչ-որ ազդակներ Կիևի ռեժիմի կողմից: Ամեն դեպքում մենք միշտ ասում ենք, որ պատրաստ ենք խաղաղ կերպով դադարեցնել այս հակամարտությունը իմ կողմից սահմանված սկբունքների հիման վրա», — նշել է Վլադիմիր Պուտինը:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031