Փաշինյանի այսօրվա ծրագիրը տապալվեց, սակայն եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը․ Իշխան Սաղաթելյան

Շնորհիվ մեր հայրենակիցների, Փաշինյանի այսօրվա ծրագիրը տապալվեց, սակայն եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը, այս մասին հայտարարել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Այս օրը հաղթական էր, բայց զգոնությունը չենք թուլացնում, նոր հարված է լինելու։ Տիրադավները, Փաշինյանի թելադրանքով, ցանկանում էին Մայր Աթոռում տպավորություն ստեղծել, թե Վեհափառի հրաժարականի պահանջ կա։ Մենք ձախողեցինք ազգադավների ծրագիրը։ Մեր աջակցությունն ու զորակցությունը ցույց տվեցինք Եկեղեցուն և Վեհափառին»,-նշել է նա։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031