Փաշինյանը Կճոյանին է պատրաստում իբրև Կաթողիկոսի տեղապահ

Փաշինյանը Կճոյանին է պատրաստում իբրև Կաթողիկոսի տեղապահ, գրում է ArmLur-ը:

Կայքը, մասնավորապես, գրել է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «նորոգման ճանապարհային քարտեզը» շատերի կողմից ընկալվում է ոչ միայն որպես եկեղեցական բարեփոխումների առաջարկ, այլև որպես եկեղեցուն իշխանական վերահսկողության տակ վերցնելու քաղաքական սցենար։

Փաշինյանի ներկայացրած քայլերի հաջորդականությունը հստակ է․ նախ՝ Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, ապա Կանոնագրքի ընդունում՝ բարեվարքության, ֆինանսական թափանցիկության, ապաքաղաքականության և հարկային համապատասխանության պահանջներով, և վերջում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նոր ընտրություններ։

Թեև գործընթացը ձևակերպվում է որպես եկեղեցու ինքնանորոգում, կառավարության «խորհրդատվական աջակցությունը» փաստացի ներգրավում է պետությանը եկեղեցու ներքին կառավարման մեջ։

Քաղաքական շրջանակներում շրջանառվում է կարծիք, որ Վեհափառ Գերագին Բ-ի հեռացման դեպքում, ըստ գործող կարգերի, տեղապահ կարող է դառնալ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը։ Այդ համատեքստում ուշադրության է արժանանում այն հանգամանքը, որ վերջինիս ապօրինի գույքային հարցերով դատական գործընթացները փակվել են, իսկ դատախազությունը խուսափում է հրապարակային պարզաբանումներից։

Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ իշխանության նախընտրելի թեկնածուն կարող է դիտարկվել Ամերիկայի թեմի առաջնորդը՝ արդեն նոր կանոններով կազմակերպվող ընտրությունների միջոցով։ Իսկ մինչ այդ, Փաշինյանի Կճոյանին տեղապահ կդարձնի:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031