Skip to main content

Մեզ համար կարևոր են Հայաստանի և Ադրբեջանի շահերը. մենք էլ ունենք մեր սեփական շահերը. Կոբախիձեն՝ Ադրբեջանից Վրաստանի տարածքով տարանցման մասին

Մեզ համար կարևոր են ադրբեջանական և հայկական կողմերի շահերը։ Մենք նույնպես ունենք մեր սեփական շահերը, և ես կարծում եմ, որ բանակցությունների արդյունքների հիման վրա մենք հեշտությամբ կգտնենք լավագույն լուծումը, որը կծառայի բոլոր երեք երկրների շահերին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Ես շատ բարեկամական հանդիպում եմ ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ Թուրքմենստանում։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը մեր հատուկ բարեկամն է. մեր կառավարությունները զարգացրել են բացառիկ բարեկամական հարաբերություններ, ուստի մեզ համար դժվար չի լինի որևէ հարցի շուրջ ընդհանուր լեզու գտնել», — ընդգծել է Վրաստանի վարչապետը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930