ԱՄՆ-ն կասեցրել է Մեծ Բրիտանիայի հետ կնքված 41,6 միլիարդ դոլարի գործարքը

ԱՄՆ-ն կասեցրել է Մեծ Բրիտանիայի հետ կնքված 41,6 միլիարդ դոլարի գործարքը՝ առևտրային զիջումների վերաբերյալ վեճի պատճառով։
BBC-ի փոխանցմամբ՝ գործարքը, որը Թրամփի Մեծ Բրիտանիա կատարած պետական ​​այցի ժամանակ որակվել էր որպես «պատմական», նախատեսում էր համագործակցություն տարբեր տեխնոլոգիական ոլորտներում։
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն այժմ կասեցրել է համաձայնագիրը՝ բրիտանական ինտերնետային անվտանգության կանոնների, թվային ծառայությունների հարկի և սննդի անվտանգության սահմանափակումների պատճառով։

Բրիտանական պողպատի վրա մաքսատուրքերը վերացնելու գործարքը նույնպես անորոշ ժամանակով հետաձգվել է։ Բրիտանացի պաշտոնյան նշել է, որ ներկայիս փակուղին արտացոլում է Վաշինգտոնի և Լոնդոնի տարբեր ռազմավարությունները առևտրային համաձայնագրերի շուրջ բանակցություններում, ինչը բարդացնում է տեխնոլոգիական գործընկերության առաջխաղացումը։

Լրահոս

Atlantic Airways ավիաընկերության ինքնաթիռը, որը տեղափոխում էր դանիացի լրացուցիչ զինվորականների, վայրէջք է կատարել Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկում: Զինվորականների մի մասը շարունակել է թռիչքը դեպի Նուուկից հյուսիս գտնվող Կանգերլուս բնակավայր։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Wellen-ն։ Զինվորները մասնակցելու են Դանիայի կողմից համակարգվող «Արկտիկական դիմացկունություն» կոչված զորավարժություններին, նշել է Դանիայի Արկտիկական հրամանատարության ղեկավար Սյորեն Անդերսենը: Այն հարցին, թե քանի դանիացի զինվոր է ներկայումս տեղակայված Գրենլանդիայում, Անդերսենը հրաժարվել է պատասխանել: Այդուհանդերձ լրատվամիջոցները նշում են, որ Նուուկում ներկայումս կա առնվազն 100 դանիացի զինվոր, իսկ Կանգերլուսում՝ ևս 100 զինվոր: Դանիայի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Ռասմուս Յարլովն ասել է, որ իր երկիրը պատրաստ է ռազմական պատասխան տալ Միացյալ Նահանգներին, եթե վերջինս փորձի ուժով գրավել արկտիկական կղզին։ «Մենք անպայման կպաշտպանենք Գրենլանդիան։ Եթե ամերիկյան զորքերը ներխուժեն, պատերազմ կսկսվի, և մենք կկռվենք միմյանց դեմ», — ասել է Յարլովը։ Դանիացի խորհրդարանականի կարծիքով՝ նման զինված հակամարտությունը կլինի աղետ նաև Միացյալ Նահանգների համար։ Նա նշել է, որ տնտեսական տեսանկյունից Գրենլանդիայի բռնակցումը իմաստ չունի, քանի որ Միացյալ Նահանգներն արդեն իսկ մուտք ունի կղզի, և անեքսիան միայն լրացուցիչ ծախսեր կբերի իր հետ։

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031