Skip to main content

Առողջապահության նախարարի ակնկալիքները չեն արդարացվելու․ ՀՀ իշխող կուսակցության նախկին պատգամավոր

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ակնկալիքները չեն արդարացվելու։ Եվ ես պնդում եմ դա։ Այս մասին դեկտեմբերի 2-ին Ազգային ժողովի նիստում, «Ընդհանուր բժշկական ապահովագրության մասին» օրինագծերի փաթեթի և հարակից օրենքներում փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Նրա խոսքով՝ պատգամավորները և մնացած բոլորը «անցյալից են եկել»։ Նրանցից ոչ մեկը «ապագայից» չի եկել։

«Այն ժամանակ, որ դուք ծնված ճէիք, ես ապրում էի Խորհրդային Միությունում և առողջապահությունն անվճար էր՝ ձրի։ Հայաստանում այդպես չէ։ Հայաստանում, եթե դու փող չունենայիր՝ մեռնելու էիր։Փող ունենալու դեպքում էլ կարող է բուժվեիր, կարող է չբուժվեիր», — ասել է Աղազարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ներդնի իր ժողովրդի մենթալիտետին համապատասխանող առողջության ապահովագրության համակարգ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031