Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած Կիոկուշին կարատեի 2025 թվականի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները գրանցել են տպավորիչ արդյունքներ։
Նոյեմբերի 28-30-ը անցկացված հեղինակավոր ստուգատեսին մասնակցել է շուրջ 1400 մարզիկ 40 երկրից։ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան՝ հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի գլխավորությամբ, մրցավայր էր մեկնել 50 հոգանոց պատվիրակությամբ։
Այսպիսով, Հայաստանի հավաքականը հայրենիք է վերադառնում 12 մեդալով՝ 2 ոսկե, 4 արծաթե և 6 բրոնզե։
Աշխարհի չեմպիոնի կոչմանն են արժանացել՝
Հովհաննես Սարգսյանը
Էդուարդ Ղահրամանյանը
Արծաթե մեդալակիրներ են դարձել՝
Հայկ Միսակյանը
Էրիկ Կոստանդյանը
Էլեն Եփրեմյանը
Արկադի Կիրակոսյանը
Պատվո հարթակի 3-րդ աստիճանին են կանգնել՝
Բորիս Պետրոսյանը
Նարեկ Կիրակոսյանը
Արթուր Մելքոնյանը
Հուսիկ Հեբոյանը
Հակոբ Բաղդասարյանը
Ալեն Եգորյանը






































