Skip to main content

Bloomberg․ Հնդկաստանը նախատեսում է Պուտինի այցի ընթացքում բանակցել նոր զինատեսակների գնման շուրջ

Հնդկաստանը նախատեսում է Վլադիմիր Պուտինի այս շաբաթվա այցի ընթացքում բանակցություններ սկսել ռուսաստանյան կործանիչների և հակահրթիռային պաշտպանության համակարգի գնման շուրջ, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Հնդկաստանը և Ռուսաստանը կապված են հատուկ և արտոնյալ ռազմավարական գործընկերությամբ, որի շրջանակում սպասվում է Су-57 կործանիչների և հակահրթիռային պաշտպանության համակարգի՝ С-500-ի կատարելագործված տարբերակի գնման քննարկում, նշվում է գործակալության հոդվածում։

Հիշեցնենք, որ Կրեմլի տեղեկությամբ, Պուտինի այցը Հնդկաստան նախատեսված է դեկտեմբերի 4-5-ը։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930