Skip to main content

Պապոյանը Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարի հետ Ստամբուլում քննարկել է Կարս-Գյումրի երկաթուղային հաղորդակցության վերաբացման հնարավորությունները

Ստամբուլում հանդիպեցի Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլիի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ոկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Երկուստեք կարևորեցինք Հայաստան-Թուրքիա կանոնավոր շփումները և վերահաստատեցինք երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։

Իր հերթին Թուրքիայի նախարարը բարձր գնահատեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցելությունը Թուրքիա՝ ընդգծելով դրա դրական ազդեցությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համար։

Քննարկեցինք Կարս–Գյումրի երկաթուղային հաղորդակցության վերաբացման հնարավորությունները, TRIPP ծրագրի միջոցով առաջացող տնտեսական, լոգիստիկ և առևտրային նոր հնարավորությունները երկու երկրների համար։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել շուկաների դիվերսիֆիկացման, լոգիստիկ նոր ուղիների ձևավորման, փոխադարձ տնտեսական հետաքրքրությունների ընդլայնման հնարավորություններին։

Քննարկվել են նաև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր, մասնավորապես՝ գյուղապահովագրության, կարկտահարության և կենդանիների հիվանդությունների դեմ համատեղ պայքարի վերաբերյալ։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031