Սպանություն Նոր-Նորքում․ մեքենան մի քանի անգամ վարել են քաղաքացու վրա՝ սպանելով նրա. Արմլուր

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն 2 օր առաջ Նոր-Նորքի Շոպրոնի փողոցում սպանություն է եղել:

Մի խումբ տղաներ վիճաբանել են, որի ժամանակ միջադեպի մասնակիցներից մեկը ընկել է գետնին ու, կռվի հակառակ թեւի մասնակիցները, տեսնելով գետնին ընկած անձին, մեքենան մի քանի անգամ քշել են նրա վրա։

Նրանք այնքան են մեքենան վարել քաղաքացու վրա, որ նա վնասվածքներից մահացել է։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնել են. «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի խուլիգանության, սպանության եւ սպանության փորձի հատկանիշներով: 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում»։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031