Skip to main content

Ի՞նչ «քարոզչական դրոշ» է նախընտրական փուլում թափահարելու Նիկոլ Փաշինյանը․ Սուրեն Սուրենյանց

Ինչ «քարոզչական դրոշ» է նախընտրական փուլում թափահարելու Նիկոլ Փաշինյանը, այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության տեքստը պետք է պատրաստ լինի արդեն մարտ ամսին։

Սա այլևս կասկած չի թողնում՝ ինչ «քարոզչական դրոշ» է նախընտրական փուլում թափահարելու Նիկոլ Փաշինյանը։

Կասկածից վեր է, որ նոր Սահմանադրության նախաբանում չի լինելու հղում Անկախության հռչակագրին, և Փաշինյանը այն ներկայացնելու է որպես «խաղաղության ավետարան»՝ բոլոր ընդդիմախոսներին պիտակավորելով «պատերազմի կուսակցություն»։

Այս մեխանիզմով նա փորձում է լուծել երկու խնդիր․

1․ ապահովել սեփական իշխանության վերարտադրությունը,

2․ դե ֆակտո կազմակերպել սահմանադրական հանրաքվե՝ այն ներքաշելով նախընտրական դաշտ։

Ստացվում է՝ Փաշինյանի հնարավոր վերարտադրությունը տեղի է ունենալու Երրորդ Հանրապետության հաշվին։

Եվ եթե նրա իշխանության նոր փուլը ձևավորվի հենց այս օրակարգով, ապա հունիսի 7-ն իրականում դառնալու է Երրորդ Հանրապետության վերջին օրը։

Ընդդիմության խնդիրն է՝ ԱԺ գալիք ընտրությունները վերածել նոր Սեպտեմբերի 21-ի»,-գրել է նա:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031