Փրկարարները կանխել են Մեղրի քաղաքում բռնկված հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 06։16-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի քաղաքի Կառուցողների փողոցում տուն է այրվում: Այդ մասին NEWS.am–ին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է 07։26-ին, մարվել՝ 08:51-ին: Այրվել են տան տանիքը (117 քմ) և 2 հարկը գույքով՝ մասամբ․ տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի նկուղային հարկ և մոտակա տներ:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930