«Հայոց ինքնությունն առաքինության, պատվի ու թասիբի մասին է, մենք հենց այդպիսի ԴՆԹ-ով ժողովուրդ ենք։ Հայոց պետականությունը ամուր պահել հնարավոր է հենց այս հատկանիշներով»։ Այս մասին սոցիալական ցանցերի իր էջում գրել է «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
«Փաշինյանը կառուցել է դավաճանության, ուրանալու, պառակտելու, «մեջքից խփելու» իշխանություն։ Հենց սրա համար եմ ասում, որ սա բացասական, նեգատիվ ինքնության իշխանություն է, որը քայքայում է երկիրը ներսից, իսկ արտաքին մարտահրավերների առաջ մնում է անպաշտպան։
Հայաստանը պետք է ունենա իշխանություն, որտեղ ուրանալը, քծնելը, հայհոյանքը ամոթալի են ու պարսավանքի արժանի, անձնական ու քաղաքական շահերը պետական կառավարման հարցերում տեղ չունեն։ Մեր ժողովուրդը արժանի է այնպիսի իշխանության, որը զբաղվում է պետական շահի սպասարկմամբ, այլ ոչ թե ներհանրային պառակտումներով և պետության գաղափարական հիմնասյուների քայքայմամբ»,–գրել է Արման Թաթոյանը։





































