ՊԵԿ նախագահը կգործուղվի Հնդկաստան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը կգործուղվի Հնդկաստան։ Այս մասին որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։

Նա Հնդկաստանում կլինի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը։

Էդուարդ Հակոբյանը Նյու Դելիում կմասնակցի Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ Ֆորումի 18-րդ պլենար և ասոցիացված հանդիպումներին, ինչպես նաև Ասիական նախաձեռնության բարձրաստիճան հանդիպմանը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031