Սահմանամերձ գյուղերի բնակիչների գազի, հոսանքի ու ջրի վարձը մասնակի փոխհատուցելու համար հատկացվեց 112 մլն դրամ

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 27–ի նիստում որոշեց 112 մլն 603 հազար դրամ հատկացնել ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչ-բաժանորդների կողմից սպառած էլեկտրաէներգիայի, բնական գազի և ջրօգտագործողների կողմից օգտագործած ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման, ինչպես նաև անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով։

Հիմնավորման մեջ նշվում է, որ 2025 թվականի ՀՀ պետական բյուջեով որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է 988 մլն 933 հազար դրամ, իսկ 2024 թվականին սույն միջոցառման համար փաստացի ծախսվել է 1 մլրդ 47 մլն 743 հազար դրամ, այսինքը շուրջ 58.8 մլն դրամով ավել, քան 2025 թվականին հատկացված գումարը։

Կատարված փաստացի ծախսերի վերլուծությունը ցույց է տալիս, որ մնացորդ գումարը չի բավարարելումիջոցառման ամբողջական կատարումն ապահովելու համար։

Մասնավորապես նախնական հաշվարկներով մինչև տարեվերջ անհրաժեշտ է․

ՀՀ Արարատի մարզպետի աշխատակազմին հատկացնել ՝4 500.0 հազ. դրամ,

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին հատկացնել՝ 8,000.0 հազ. դրամ,

ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմին հատկացնել՝ 26,305.0 հազ. դրամ,

ՀՀ Վայոց ձորի մարզպետի աշխատակազմին հատկացնել՝ 9,044.2 հազ. դրամ,

ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին հատկացնել՝ 47,000.0 հազ. դրամ,

ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեին հակտակցնել՝ 17,753.8 հազ. դրամ։

Արդյունքում միջոցառման ամբողջական կատարումն ապահովելու համար անհրաժեշտ է 112 մլն 603 հազար դրամ։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930