Երևանում «Kia» ավտոմեքենա է այրվել

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծարավ Աղբյուրի փողոցում՝ «Աթենք» մսամթերքի արտադրամասի հարևանությամբ ավտոմեքենա է այրվում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը՝ «Kia» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի դեմ պայքարել են վարորդը և քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են կրակը:

Ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930