Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դինամիկան. Բոճորիշվիլի

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դինամիկան, հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին:

«Այս գործընթացը կարևոր է տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման համար, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանի դերի հետագա ամրապնդմանը «Միջին միջանցքում»», — նշել է Բոճորիշվիլին։

Բոճորիշվիլին ընդգծել է, որ Վրաստանը ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և սերտ կապեր է պահպանում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031