Skip to main content

Արամ Սարգսյանի առաջարկի ենթատեքստը ՔՊ իշխանության պահպանումն է ընդդիմադիր դաշինքների բացառման միջոցով. Խաժակյան

Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը երեկ ՀԺ հարցազրույցում դիրքորոշում հայտնեց, որ Հայաստանում պետք է արգելվի նախընտրական դաշինքների ձևավորումը, որպեսզի բացառապես կուսակցությունները իրավունք ունենան մասնակցելու ընտրություններին։ Այս մասին իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այն որ լավագույն եվրոպական պրակտիկան այդպիսին չէ, դա հարցի մի կողմն է։ Հարցի մյուս կողմն էլ այն է, որ պարոն Սարգսյանը 3 անգամ է ընտրվել ՀՀ ԱԺ պատգամավոր և երեք անգամն էլ ընտրություններին մասնակցել է դաշինքով։

Պարոն Սարգսյանի առաջարկի ենթատեքստը հասկանալի է՝ ներկա իրավիճակում ՔՊ իշխանության պահպանումը ընդդիմադիր դաշինքների բացառման և ձայների մեծածավալ փոշիացման միջոցով։

Բայց մի՞թե եկող ընտրություններով կյանքն ավարտվելու է։ Հնարավոր է, որ արդեն մյուս ընտրություններին ընդդիմադիր ՔՊ-ն կարիք ունենա դաշինք կազմել Հանրապետության և այլ ուժերի հետ՝ նախընտրական շեմը հաղթահարելու նպատակով»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031