Skip to main content

Իրանը պատրաստվում է Նախիջևանով Հայաստան երկաթուղային բեռնափոխադրումներ անել

Իրանը դիտարկում է երկաթուղով Հայաստան ապրանքներ տեղափոխելու հնարավորությունը, որը կանցնի Նախիջևանով, հայտարարել է Իրանի երկաթուղիների ղեկավար Ջաբար Ալի Զաքերին՝ Report-ի փոխանցմամբ:

Նրա խոսքով՝ բանակցություններ են վարվել Հայաստանի երկաթուղիների օպերատոր «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ ներկայացուցիչների հետ ԱՊՀ Երկաթուղային տրանսպորտի խորհրդի 83-րդ նիստի շրջանակներում։

Բանակցությունները վերաբերում էին Նախիջևանով Իրանից Հայաստան որոշ բեռների մատակարարմանը։

«Սա հնարավորություն կտա ապագայում Նախիջևանում երկաթուղի գործարկել։ Մենք հանձնառու ենք այս նախագիծը հնարավորինս շուտ իրականացնել», — ասել է Զաքերին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031