«Անպայման հետևիցս պիտի գայի՞ր, ա՛յ տղա», «Չեմ եկել, բերել են». Վարդան և Սպարտակ Ղուկասյանները դատարանում են

Այս պահին Վարդան Ղուկասյանը և որդին դատարանում են: Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյումրիի կալանավորված քաղաքապետի ու նրա որդու քրեական հոդվածներին ևս մեկն է ավելացել՝ խուլիգանությունը:

Սա հոկտեմբերից ի վեր Վարդան Ղուկասյանին առաջադրված արդեն երրորդ մեղադրանքն էր:

Իսկ օրեր առաջ արդեն նաև մինչ այդ տնային կալանքի տակ գտնվող կրտսեր Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է:

Իսկ նոր մեղադրանքի հիմքում դրվել են Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատավարության ավարտին հոր ու որդու վիրավորական կոպիտ արտահայտությունները իրենց կաշառքի մեջ մեղադրողների հասցեին:

Դատարան մտած այդ մի գործով ավագ Ղուկասյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման, կեղծիքի ու փողերի լվացման համար, իսկ Սպարտակ Ղուկասյանն, ըստ իրավապահների, աջակցել է հորը:

Դատարան մտնելիս Վարդան Ղուկասյանը որդուն ասել է. «Անպայման հետևիցս պիտի գայիր, այ տղա», իսկ որդին հորը պատասխանել է. «Չեմ եկել, բերել են»:

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031